Քաղաքական 

Եվրամիությունը կքայքայի ոչ թե Հունաստանը, այլ՝ Ֆրանսիան ու Իտալիան

Եվրոպայի տնտեսական-քաղաքական խնդիրները Հունաստանի ճգնաժամով քողարկելու փորձը կհանգեցնի անդառնալի հետեւանքների:

Այս մասին գրում է իսպանական El Economista պարբերականը, նշելով, որ 10 միլոն բնակչություն ունեցող Հունաստանը մեծ հաշվով կորցնելու ոչինչ չունի:

Եվրագոտու քայքայումից առանձնապես կտուժեն 126 միլիոն բնակիչ ունեցող Ֆրանսիան ու Իտալիան:

Նման կարծիք է հայտնել ավստրալիացի տնտեսագետ Սատյաժիտ Դասը, ընդգծելով, որ վերոհիշյալ երկրները աչքի են ընկնում գործազրկության, աղքատության բարձր ցուցանիշներով ու տնտեսական զարգացման ցածր տեմպերով:

Նրա կոսքերով, Իտալիայի բյուջեի դեֆիցիտը կազմում է 3, իսկ Ֆրանսիայինը՝ 4,2 տոկոս:

Հատկանշական է, որ 1974 թ.-ից հետո Ֆրանսիային այդպես էլ չի հաջողվել տտեսական հաշվեկշռի հավասարակշռության հասնել:

Ընդհանուր վալուտայի՝ եվրոյի շրջանառությունից հետո այս երկու երկրներըը հայտնվեցին առավել տխուր իրավիճակում ու ներկայումս դշվարությամբ են հաղթահարում պարտքերի ու վարկերի մարումը:

Իհարկե, Հունաստանում տնտեսական ճգնաժամը հասել է գագաթնակետին, սակայն, պետք է խոստովանել, որ եվրոպական մյուս երկրները նույնպես ունեն լրջագույն խնդիրներ:

 

 

Նույն շարքից