Հասարակություն 

Բաղրամյան պողոտայում ցուցարարները նոր նախաձեռնող խմբեր են ստեղծել

analitik.am

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ցույցի մասնակիցները նոր նախաձեռնող խումբ են ստեղծել, որը համակարգելու է մյուս խմբերի աշխատանքը նստացույցի վայրում։ Այդ մասին հայտնել է ցուցարարներից Նարեկ Այվազյանը՝ նշելով, որ 10 հոգանոց խմբեր են ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրը մեկական ներկայացուցիչ ունի նոր նախաձեռնող խմբում։

Մասնավորապես, ստեղծվել են արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանման, տեխնիկական խնդիրների, հասարակայնության հետ աշխատող, իրավաբանական եւ ֆինանսատնտեսական խմբեր։ Կարող են ստեղծվել նոր խմբեր, որոնցից յուրաքանչյուրը մեկական անդամ կունենա նախաձեռնող խմբում։

Վերջինիս կազմում ընդգրկվել են Նարեկ Այվազյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը, Հունան Կնյազյանը, Հովիկ Ենոքյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հայրապետյանը, Պավել Գրիգորյանը, Հմայակ Մկրտչյանը, Վահագն Լեւոնյանը, Դավիթ Սահակյանը, Արա Շահվերդյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը։

Նույն շարքից