Միջազգային Քաղաքական 

Յացենյուկի համոզմամբ Ուկրաինան 10 տարի անց կապահովվի սեփական գազով

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ներքին ռեսուրսների ու հանքավայրերի շահագործման դեպքում Ուկրաինան ամբողջությամբ կապահովի գազի ներքին պահանջմունքները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, նշելով, որ կառավարության խնդիրն է առաջիկա 10 տարում ապահովել երկրի գազի պահանջմունքներն ու այսպիսով թոթափել կապույտ վառելիքի նկատմամբ գոյություն ունեցող կախումից:

Նրա վստահեցմամբ՝ Ուկրաինայի տնտեսությունը էներգետիկ առումով ամենակայունն է Եվրոպայում, երկիրը կարող է արտադրել 19 միլիարդ խորհանարդ մետր գազ, որով կապահովվի երկրի պահանջմունքները:

Վերջում նա կարեւորել է գազի սակագնի քաղաքականությունում առավել խելացի ու հստակ որոշման ընդունման անհրաժեշտությունը:

 

 

 

Նույն շարքից