Հասարակություն 

ԻՊ գրոհայինները Սիրիայում առաջին անգամ գլխատել են կանանց

analitik.am

Կիրակի օրը ԻՊ խմբավորման դահիճները Սիրիայում առաջին անգամ իրենց պրակտիկայում գլխատել են 2 կնոջ: Այս մասին հաղորդել է Իտար ՏԱՍՍ գործակալությունը:

Կանանց մեղադրել են վհուկության մեջ ու դատապարտել մահապատժի:

Մահապատիժը իրականացվել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Դեյ Էր-Զոր քաղաքում: Կանանց հետ գլխատվել են նաեւ նրանց ամուսինները:

Ինչպես նշում են արեւմտյան լրատվամիջոցները, սա առաջին դեպքն է, երբ գրոհայինները գլխատում են կանանց:

Հիշեցնենք, որ ԻՊ ահաբեկիչները համացանցում պարբերաբար տեղադրում են մահապատժի տեսարաններ:

Նույն շարքից