Հասարակություն 

Գարիկ Մարտիրոսյան

Ծնվել է 1974թ. փետրվարի 14-ին, Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանում և դարձել նյարդաբան-թերապևտ: Երեք տարի աշխատել է մասնագիտությամբ: Վաղ տարիքից սովորել է նվագել դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ և գրել է երաժշտություն: 1993-2002թթ խաղացել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմում, իսկ 1997թ-ից հանդիսացել է թիմի կապիտանը և դարձել է հաղթող: Այդ տարիներին աշխատել է Իգոր Ուգոլնիկովի հետ` «Բարի երեկո» հաղորդման շրջանակներում: 2005թ-ից ռուսական «ТНТ» հեռուստաընկերությամբ ընկերների հետ ստեղծել է «Քոմեդի քլաբ» հումորային ծրագիրը: 2006թ. երգչուհի Լարիսա Դոլինայի հետ մասնակցել է ռուսական «Երկու աստղ» շոու-ծրագրին և դարձել հաղթող: Նույն թվականից հանդիսանում է «Նաշա ռաշա» հաղորդաշարի սցենարի հեղինակը և պրոդյուսերը: Հեղինակել և վարել է բազմաթիվ հաղորդումներ և շոուներ ռուսական առաջատար հեռուստաընկերություններով` «Փառքի րոպե», «Պրոժեկտոր փերիսհիլթոն» և այլն:

Նույն շարքից