Ծնվել է 1953թ. հունվարի 14-ին, Գյումրիում: 1965-72թթ սովորել է Գյումրու Մերկուրովի անվան արվեստի դպրոցում, 1968-1972` Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա մինչև 1979թ.` Երևանի պետական Գեղարվեստի ակադեմիայում:
1968թ-ից մասնակցում է հանրապետական և միջազգային արվեստի ցուցահանդեսների: 1980թ. տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ էլ ապրում և ստեղծագործում է մինչ այսօր:
Ստեղծագործությունները ցուցադրվել են աշխարհի մի շարք մասնավոր հավաքածուներում, արվեստի սրահներում, ինչպես նաև Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: 2004թ. և 2007թ. Ֆլորենցիայի միջազգային բիենալեի ժամանակ արժանացել է «Մեդիչի» ամենաբարձր մրցանակին քանդակագործության բնագավառում: