Ծնվել է Ղազախի գավառի Մելիքքյանդ գյուղում (այժմ` ՀՀ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղ)։ Եղել է հայ պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացուցիչներից։ 1862-73թթ խաղացել է Թիֆլիսում` Գ. Չմշկյան թատերախմբում։ Դերասանուհու արտիստական անհատականությունը ձևավորվել է մելոդրամներում և վոդևիլներում։ Դերեր է կերտել Գ. Սունդուկյանի կատակերգություններում` Քեթևան, Մարքրիտ` «Խաթաբալա», Բարբարե` «Էլի մեկ զոհ», Շուշան` «Պեպո»։ Ազգային ռեալիստական խաղաոճի ամենաբնորոշ ներկայացուցիչներից է եղել։ Քութաիսիում մասնակցել է նաև վրացական խմբերի ներկայացումներին՝ վրացերենով կատարելով մի շարք դերեր։ Մահացել է Քութաիսիում:
Քեթևան Արամյան