Հիմարների երկրում հանճարը աստված է դառնում. Բոլորը խոնարհվում են նրա առաջ, բայց ոչ ոք նրան չի լսում: Բեռնարդ Շոու
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ցանկացած կառավարություն, որը ձգտում է կատարել ավելին, քան իրեն հարկ է կատարել, հասնում է նվազագույնին: Թոմաս Բաբինգտոն Մակոլեյ
Միևնույն մարդը հազվադեպ է և´ մեծ, և´ լավը լինում: Թոմաս Ֆուլլեր
Վաղուց է հայտնի, որ նրանք, ում երկրորդ տեղերն են բաժին ընկել, առաջին տեղին անվիճելի իրավունք ունեն: Ջոնաթան Սվիֆտ
Մարդը կենթարկվի ցանկացած իշխանության, որը նրան կազատի կամայականության բռնապետությունից: Սեմուել Ջոնսոն
Հասարակությունը հաճախ է ներում հանցագործին: Բայց ոչ երազողին: Օսկար Ուայլդ
Բոլոր առավել նշանակալի փոփոխությունների հիմքում փոխզիջումն է: Սիդնեյ Սմիթ
Իր անցյալի ետ նայողը արժանի չէ ապագայի: Օսկար Ուայլդ
Բոլոր նորությունները, բացի հացի գնից, անիմաստ և անտեղի են: Չարլզ Լեմ
Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է: Սեմուել Ջոնսոն
Եթե ժողովուրդը ըմբոստանում է, ապա դա անում է ոչ թե ուրիշինը վերցնելու ձգտումից, այլ իրենը պահպանելու անհնարինությունից: Էդմունդ Բյորկ
Ցանկացած ռեֆորմ, բացի բարոյականից, անօգուտ է: Թոմաս Քարլեյլ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը: Թոմաս Քարլեյլ
Զգուշավորությունն ու քաջությունը կարող են փոխարինել միմյանց, բայց ոչ խառնվել: Ու. Չերչիլ