Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ներհայկական հարց է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Էլեկտրաէներգիայի գինը ներհայկական հարց է, որը, անխոս, չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»,- երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայաստանյան իրավիճակը քննարկվե՞լ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում:
«Այս հարցը քննարկվել է երկկողմ հարաբերությունների կոնտեքստում: Շեշտը հիմնականում դրվել է երկկողմ հարաբերությունների վրա»,- նշել է Պեսկովը: