Հասարակություն 

Լևոն Աթոյանց

Ծնվել է 1930թ. սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1951թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1951-54թթ սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր: Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի: 1954թ. աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում` որպես արհեստավոր: Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը: 1955թ. տեղափոխվել է Հայաստան: 1956թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր: 1960թ. և 1963թ. գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի: 1996-2000թթ սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Պարգևատրվել է  «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով: Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ:

Նույն շարքից