Հասարակություն 

Տիգրան Չուխաճյան

analitik.am

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունը ստացել է Գ.Երանյանի, ապա` պոլսաբնակ իտալացի դաշնակահար Չ.Մանձոնիի մոտ: Մի խումբ հայ երիտասարդների հետ 1861թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է «Քնար հայկական» երաժշտական ընկերությունը, որը նպաստել է ազգային-հայրենասիրական երգերի տարածմանը և հայկական ազգային օպերայի ստեղծմանը: 1861-64թթ սովորել է Միլանում: Պայքարել է հանուն հայ ազգային մշակույթի զարգացման, մասնակցություն է ունեցել հայկական ազգային երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձևավորման գործում, կարդացել է դասախոսություններ: 1868թ. ավարտել է իր ամենանշանավոր ստեղծագործությունը` «Արշակ Բ» պատմառոմանտիկական օպերան` սկզբնավորելով հայկական օպերային արվեստը: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1945թ., Երևանի օպերայի և բալետի թատրոնում: Չուխաճյանի ստեղծագործություններում համադրված են արևմտահայ քաղաքային երաժշտության և արևմտյան դասական երաշտության ձևերը: Հեղինակել է դաշնամուրային ստեղծագործություններ, կամերային և սիմֆոնիկ գործեր, ստեղծագործություններ թատերական ներկայացումների համար, «Զեմիրե» օպերա-հեքիաթապատումը, «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1875թ.), «Արիֆի խարդախությունը» (1872թ.), «Քյոսե Քեհյա» (1873թ.) օպերետները: 1880-ականների վերջին ավարտել է արաբական հեքիաթի հիման վրա գրած «Զեմիրե» օպերան, որը բեմադրել են Կոստանդնուպոլսի ֆրանսիական (1891թ.) և իտալական (1894թ.) թատերախմբերը: 1896թ. ընտանիքով տեղափոխվել է Զմյուռնիա, որտեղ 1897թ. ավարտել է «Ինդիանա» օպերան, սկսել երաժշտաթատերական նոր գործ, որը մնացել է անավարտ: Նրա անունով Երևանում կոչվել են փողոց և երաժշտական դպրոց, որի առջև տեղադրված է նրա հուշարձանը: Մահացել է Զմյուռնիայում (Իգդիր):

Նույն շարքից