Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը 2015 թ.–ի հունվար–մայիսին կազմել է 242,7 մլն դոլար` 2014 նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 54,6 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԱՎԾ–ի կայքում։
Միաժամանակ հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառությունում հայ–ռուսական ապրանքաշրջանառության մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 19,6 տոկոս։
Հայաստանից Ռուսաստան իրականացված արտահանումը 2015 թ.–ի հունվար–մայիսին կազմել է մոտ 3,59 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 106,8 մլն դոլարի համեմատ, իսկ Ռուսաստանից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 239,1 մլն դոլար (44,2 տոկոսի անկում)։
ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 305,7 մլն դոլար (ընդհանուր ծավալում մասնաբաժինը կազմել է 19,6 տոկոս, գրանցվել է 51,8 տոկոսի անկում)։
Միաժամանակ ԵՄ երկրների հետ առևտուրը 2015 թ.–ի հունվար–մայիսին կազմել է մոտ 462,2 մլն դոլար (ընդհանուր ծավալում մասնաբաժինը կազմել է 29,7 տոկոս, գրանցվել է 28,6 տոկոսի անկում), իսկ այլ երկրների հետ առևտուրը կազմել է 790,8 մլն դոլար (մասնաբաժինը կազմել է 50,7 տոկոս, անկումը` 22,4 տոկոս)։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2015 թ.–ի հունվար–մայիսին կազմել է մոտ 1 558,8 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 32,3 տոկոսով։
Միաժամանակ արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է մոտ 488,6 մլն դոլար` նվազելով 15,2 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է մոտ 1 070,2 մլն դոլար` նվազելով 38 տոկոսով։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 581,5 մլն դոլար։