Ջեք Գևորգյան (անգլ.՝ Jacob «Jack» Kevorkian, մայիսի 26, 1928, Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ - հունիսի 3, 2011, Միչիգան), ամերիկահայ բժիշկ, հայտնի է դարձել որպես էյտանազիա կիրառող իր հիվանդների նկատմամբ։ Նրան տվել են «Բժիշկ մահ» մականունը։
1989-1998 թթ. ԱՄՆ-ում նա օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը 130 հոգու օգնել է ինքնասպան լինել, ինչի համար 1999 թվականին ԱՄՆ-ի դատարաններից մեկը նրան դատապարտել է 10-ից 25 տարվա ազատազրկման և 2007 թվականին ազատվել է։
2010 թվականին ռեժիսոր Բարրի Լևինսոնը Ջեք Գևորգյանի մասին նկարահանել է «Դու չգիտես Ջեքին» ֆիլմը, որտեղ նրան մարմնավորել է Ալ Պաչինոն։