ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակագրության նոր խմբաքանակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այս անգամ հանրությանը ներկայացվել է ավելի քան 2.200 նամակ, որոնք նախկին պետքարտուղարն ուղարկել է կամ ստացել 2009-ին։
Քլինթոնի նամակագրության շուրջ սկանդալն առաջացել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ լինելով դիվանագիտական գերատեսչության ղեկավար՝ նա նամակներ է ուղարկել անձնական էլեկտրոնային փոստից, այլ ոչ թե կառավարականից։