Գիտություն Գլխավոր 

Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն

analitik.am

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը՝ նշելով, որ աստղադիտարանը ընդգրկվել է նաև ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրում:

«Սույն թվականի հուլիսի 1-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում, հաշվի առնելով Բյուրականի աստղադիտարանի նոր կարգավիճակը, որոշվեց մշակել աստղադիտարանի ռազմավարական ծրագիր և բարեփոխել կառավարման համակարգը», – ասված է կոնտրոնի հաղորդագրությունում։

Նույն շարքից