Ալեն Պրոստը ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքում` ֆրանսիացի Անդրե Պրոստի եւ հայուհի Մարի-Ռոզ Կարատչյանի ընտանիքում:
Իր սպորտային կարիերայի ընթացքում Ալեն Պրոստը մասնակցել է «Ֆորմուլա 1-ի» տասներեք մրցարշավների եւ չորս անգամ դարձել է աշխարհի չեմպիոն` 1985թ., 1986թ., 1989թ. և 19993թ.:
Սպորտային ձեռքբերումների համար Ալեն Պրոստին 1985-ին շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւ` փառքի լեգեոնի շքանշան: Կարիերայի ավարտի առիթով ավտոարշավորդ Պրոստը ստեղծել է «Prost Grand Prix» անվամբ սեփական թիմը:
Իր հմուտ ոճի համար հայազգի մարզիկն ստացել է «Պրոֆեսոր» մականունը: