Ամերիկահայ գիտնական եւ գործարար Գարո (Կարո) Արմենը ծնվել է Ստամբուլում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի դպրոցներից մեկում: 17 տարեկանում մեկնել է ԱՄՆ եւ հաստատվել Բրուքլինում բնավող հայ Դիքիջյանների ընտանիքում:
Ուսում է ստացել Նյու-Յորքի «Քուրինջ» քոլեջում, իսկ Ֆիզիկակական քիմիայի դոկտորի աստիճան`Նյու-Յորքի քաղաքային համալսարանի «Շրջանավարտների կենտրոնում»:
Որպես գիտաշխատող անմիջապես աշխատանքի է նշանակվել Լոնգ Այլնդի Բրուքվեյն ազգային լաբորատորիայում (նրա աշխատանքը վերաբերում էր ֆոտոսինթեզի եւ էներգիայի անջատմանը):
Բաժնետոմսերի շուկայով տարված` Արեմնը հեռացել է լաբորատորիայից եւ աշխատնաքի անցել Ուոլ Սթրիթում` որպես «Ի. Էֆ. Հաթըն» ընկերության առողջապահական հարցերի վերլուծաբան: Այնտեղ ձեռք բերած փորձը նրան թույլ են տվել հիմնել սեփական առողջապահական ընկերությունը:
1994թ Արմենը գործընկերոջ` հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ պատերազմ է հայտարարել քաղցկեղին եւ հիմնել «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համանախագահն ու գործադիր տնօրենը Գարո Արմենն է:
Միաժամանակ 2002-2004թթ «Էլան» կենսադեղագործական կորպորացիայի խորհրդի տնօրենն էր:
Դոկտոր Արեմնը հիմնադրել է նաեւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, որի գործունեությունն ուղղված էր երեխաների եւ երիտասարդության դրական զարգացմանը` Հայաստանի գյուղական վայրերը վերակենդանացնելու եւ մանուկների համար առողջ ու կայուն ծրագրեր իրականացնելու միջոցով:
Նախքան «Անթիջենիքս» –ը, Գարո Արենը հիմնադրել է դրամական կառավարման, կենսատեխնոլորգիական եւ դեղաբանական ընկերություններով մասնագիտացած «Արմեն փարթնըրս» ընկերությունը:
Բացի այդ, Գարո Արմենը 1993թ ստեղծել է «Իմունեքս Լեդերլի» ուռուցքաբանական կենտրոնը:
Ավելի վաղ Դին Ուիթըր Ռենըլդզ հաստատության հետազոտությունների վարչության նախագահն էր:
2002թ “Էրնթս եւ Յանգը” Արմենին ճանաչել է «Տարվա կենսատեխնոլորգիական ձեռնարկատեր»: