Ռուսաստանը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության շրջանակներում Հայաստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին կտրամադրի 6 միլիոն դոլար։ Այս գումարները կօգնեն զարգացնել գյուղատնտեսությունը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ 2015-ից մինչև 2017 թվականը Ռուսաստանը տարեկան 2 մլն դոլար կտրամադրի այդ երկրների գյուղատնտեսության կայուն զարգացումը ֆինանսավորելու համար: