Հասարակություն 

«Երևանի ապագան» խորագրով ցուցահանդեսի լուսանկարները նվիրաբերվել են մայրաքաղաքի ծննդատներին

analitik.am

«Երևանի ապագան» խորագրով անհատական ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում էր բացվել հունիսի մեկին՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Մոսկվաբնակ լուսանկարչուհի Աննա Մանասարյանը «Երևանի ապագան» ֆոտոշարքում լուսանկարել է Երևանի, ինչպես նաև Հայաստանի մարզերի ու սփյուռքահայ երեխաների: Նկարչուհու խոսքով, անկախ ծննդավայրից, նրանք բոլորը մեր հարազատ Երևանի ապագան կերտողներն են։

Ցուցադրությունից մեկ ամիս անց լուսանկարչուհին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև առողջապահության վարչությունների աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի ծննդատներից երեքը և նվիրաբերել ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից 30-ը։ Առաջիկայում լուսանկարչուհին իր աշխատանքներից կնվիրի նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի քանի բուժհաստատությունների։

Նույն շարքից