Լոսանջելեսաբնակ հայտնի բլոգեր Թենի Փանոսյանն «Miss Maven» «Միսս Գիտակ» անունով բլոգ է վարում, որտեղ և կիսվում է իր խորհուրդներով: Սակայն բլոգինգն իրանահայ գեղեցկուհու միակ սիրելի զբաղմունքը չէ: Թենին նաև արդեն հայտնի դերասանուհի է. դերերով հանդես է եկել մի շարք ֆիլմերում, նկարահանվել է տեսահոլովակներում և գովազդներում:
Բլոգեր-դերասանուհին իր առաջին գլխավոր դերը ստանձնել է «Mac & Devin Go to High School» ֆիլմում, որտեղ իր խաղընկերներն են Սնուփ Դոգն ու Ուիզ Խալիֆան: