Հասարակություն 

Այդ վտանգավոր պահին ես առաջին գծում եմ եղել և զգացել եմ, որ լարված իրավիճակ էր. Ս.Շահվերդյան

analitik.am

«Սա սկիզբն է շատ փոփոխությունների, վերջին 15 տարում այսքան ոգևորված չենք եղել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիան:

«Ես որևէ լիդերի չեմ հավատացել և այսօր էլ չեմ հավատում, բայց այս սոցիալական համախմբումը ողջունում եմ»,- նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ Բաղրամյանում, երբ որևէ մեկն ուզում է լիդեր լինել, նրան անմիջապես «գահընկեց» են անում.«Սրանից լավ հոտ է գալիս»:

«Վտանգավոր պահ էր, իսկ իրենք երիտասարդ են: Այդ վտանգավոր պահին ես առաջին գծում եմ եղել և զգացել եմ, որ լարված իրավիճակ էր: Լավ տղաներ են, ես զգում եմ, որ նրանք ազնիվ են, ֆանատներ են և ինչ-որ կերպ չեն ուղղորդվում, ուղղակի այդ պահին այդպես եղավ»,- նշեց ռեժիսորը:

Նա նաև ասաց, որ հպարտանում է այն երիտասարդներով, ովքեր գտնվում են Բաղրամյան պողոտայում. «Այնպիսի տղաներ կան, որոնցից մեր քաղաքական որոշ լիդերներ պետք է օրինակ վերցնեն»:

Ս.Շահվերդյանն անդրադարձավ նաև ոստիկանների պահվածքին:

Ինչ վերաբերում է ոստիկանապետին, Ս.Շահվերդյանն նշեց, որ նա տիրապետում է իրավիճակին և թույլ չի տալիս, որ Բաղրամյանում բախումներ լինեն:

Նույն շարքից