Հասարակություն 

«Լուսաբաց» ճամբարում հանգստացող նուբարաշենցի երեխաներին է տեսակցել վարչական շրջանի ղեկավարը

analitik.am

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Հունիսի 30-ին Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում ամառային հանգիստը վայելող նուբարաշենցի երեխաներին տեսակցելու էին եկել վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանն ու աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ովքեր տեղում համոզվել են, որ երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար ստեղծված են բոլոր պայմանները, ինչի մասին ավելի ուշ իրազեկել են նաև երեխաների ծնողներին:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաներին բաժանվել են նվերներ և քաղցրավենիք:

ab9369031273e916bf130dc54442913c6527a1fa 573e7e7fb55cbade38339b30eaf45b40ba6cb12e e59be01494c05b9019f6e80f2a81b551b0c97c82 b85c5923d0623cae5f4c3fe638aa4a53915461e6

Նույն շարքից