1920-ական թթ. հոլիվուդյան բնութագրական դերասանների մեջ աչքի է ընկել Արթուր Էդմունդ Քերյուն (Հովսեփ Հովսեփյանը):
Ծնունդով տրապիզոնցի Հովսեփ Հովսեփյանը գլխավոր և երկրորդական դերեր է կատարել մոտ 50 ֆիլմում, որոնց մեջ կան հայտնի գրական գործերի էկրանացումներ: Քերյուի կարիերան տխուր վախճան է ունեցել դերասանի ինքնասպան լինելու պատճառով: