Հունաստանի իշխանություններն ընդունել են միջազգային պարտատերերի պահանջները: Այս քայլով Հունաստանը կստանա ֆինանսական աջակցությունն ու կօգնի երկրին խուսափել դեֆոլտից:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ Financial Times պարբերականին հղումով:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը համապատասխան նամակ է ուղարկել Եվրահանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարներին: