Քաղաքական Միջազգային 

«Գազպրոմը» դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարումը

«Գազպրոմը» դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարումը հուլիսի 1–ին ժամը 10։ 00–ից` վճարման բացակայության պատճառով։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի հայտարարությանը։

«Ուկրաինան չի վճարել հուլիսի գազամատակարարման համար։ Հուլիսի 1–ին  ժամը 10։00–ից դադարեցվել է «Գազպրոմի» կողմից գազի առաքումն Ուկրաինա։ «Գազպրոմը» գազ չի մատակարարի Ուկրաինա ոչ մի գնի դեպքում` առանց կանխավճարի»,– հայտարարել է Միլլերը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Նույն շարքից