Հասարակություն 

Իսրայելական ուժայինները ձերբակալել են Համազ շարժման 40 ակտիվիստների

Իսրայելական ուժայինները ձերբակալել են Համազ շարժման 40 ակտիվիստների: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Համազ շարժման կողմնակիցները ձգտել են վերականգնել հաղորդակցությունը Հորդանան գետի Արեւմտյան ափում:

Իսրայելական զորամիավորումները Հորդանան գետի Արեւմտյան ափում սկսել են Համազ շարժման դեմ լայնամասշտաբ գործողություններ:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ իսլամականները առեւանգել էին իսրայելցի 3 դեռահասների:

Տվյալների համաձայն ձերբակալվել են 40 ակտիվիստներ:

Հորդանանի արեւմտյան ափում պաղեստինցիների տեղաշարժը դեպի Գազայի շրջան սահմանափակված է:

Պաղեստինցիները շատ մեծ դժվարությամբ են կարողանում հատել անցակետերը եւ տեսակցել հակառակ ափին բնակվող իրենց հարազատներին:

 

 

Նույն շարքից