Միջազգային Քաղաքական 

Վիեննայում բանակցություններ են ընթանում Ջոն Քերիի ու Զարիֆի միջեւ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Վիեննայում նոր հանդիպում են սկսել։

«Վեցնյակի» եւ Իրանի միջեւ տարվող բանակցությունների շրջանակում ընթացող խորհրդատվություններին միացել են ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնսթ Մոնիսը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները եւ ԵՄ քաղաքական տնօրեն Հելգա Շմիդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ հունիսի 27-ից սկսած՝ սա Քերրիի եւ Զարիֆի արդեն 6-րդ հանդիպումն է։

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի ամփոփ համաձայնագիրը պետք է ստորագրվել հունիսի 30-ին, սակայն հետո այդ ժամկետը երկարաձգվել էր մինչեւ հուլիսի 7-ը։

Նույն շարքից