Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եմենի հարավային ծովափին գտնվող Ադեն նավահանգստի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 31, վիրավորվել 100 մարդ:
Այս մասին հայտնել են քաղաքի շրջանային հիվանդանոցից, նշելով, որ մահացածների թվում են նաեւ 3 կին ու 2 մանկահասակ երեխա:
Տվյալների համաձայն շիա ապստամբները 15 հրթիռ են արձակել Ադենի բնակելի շինությունների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 26-ից Սաուդյան Արավիայի գլխավորությամբ արաբական որկրների կոալիցիան ավիահարվածներ է հասցնում Եմենի շիա ապստամբների ուղղությամբ, ինչ արդյունքում զոհվում են նաեւ խաղաղ բնակիչներ: