Քաղաքական Միջազգային 

Կուբան ու ԱՄՆ-ն հուլիսի 20-ին կբացեն դիվանագիտական ներկայացուցչություններ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին ուղղված նամակում նախատեսվում է երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները բացել հուլիսի 20-ին:

Այս մասին տեղեկացրել են Կուբայի արտգործնախարարությունից, նշելով, որ Վաշինգտոնում ու Հավանայում իրենց դիվանագիտական աշխատանքները կվերսկսեն երկու երկրների դեսպանատները:

Հիշեցնենք, որ Կուբան ու ԱՄՆ-ն 2014 թ.-ի դեկտեմբերին հայտարարել էին երկկողմ հարաբերությունների նորմալեցման մասին, ինչից հետո կողմերը 2 անգամ բանակցել էին Վաշինգտոնում ու Հավանայում:

Մինչ այդ Կուբան ԱՄՆ-ի կողմից ենթարկվում էր տնտեսական ու քաղաքական բլոկադայի:

 

 

Նույն շարքից