Քաղաքական Միջազգային 

Բրազիլիան կապիտուլացիա է հայտարարում ԱՄՆ-ին

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում: Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Բրազիլիայի ղեկավար Դիլմա Ռուսեֆի միջեւ ընթացել են բանակցություններ:

Այս մասին գրում է US News պարբերականը, նշելով, որ բանակցությունները վկայում են այն մասին, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սառույցը աստիճանաբար հալչում է:

Երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2013թ.-ին, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունները լսել էին Բրազիլիայի նախագահի հեռախոսային խոսակցություններն ու դիտել նամակագրությունները:

ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսի խոսքերով, կողմերը երկարատեւ աշխատանքից հետո եկել են եզրահանգման, որ պետք է մոռացության մատնվեն նախկին բացտողումները, սխալները ու միասնաբար ձեռնամուխ լինեն բազմաթիվ առկա խնդիրների լուծմանը:

Այցելությունն առավելապես կարեւոր է տնտեսական ու քաղաքական ծանր իրավիճակում գտնվող Բրազիլիայի համար, որը ձգտում է տնտեսությունում ներգրավել ամերիկյան ներդրումներ ու կնքել ֆինանսական համաձայնագրեր:

Բանակցություններում կքննարկվեն առեւտրի ընդլայնման, ներդրումային ու կլիմայի փոփոխմանն առնչվող հարցեր:

Վերլուծաբանների կարծիքով սա հարված է ԲՐԻԿՍ-ին, որի հզորացումը չի բխում ԱՄՆ շահերին, ինչպես նաեւ նահանջ Բրազիլիայի քաղաքականությունում:

 

Նույն շարքից