Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) իր անդամներին հնարավորություն է տալիս համատեղ հաղթահարել ճգնաժամը, հայտնում է RIA Novosti-ն:
«ԵՏՄ-ի զանգվածային նախագիծը ներառում է մի քանի հարյուր միլիոն մարդու և ունի 2.2 տրիլիոն դոլարի համախառն ներքին արդյունք: Դա հնարավորություն է համատեղ հաղթահարել ճգնաժամը և զարգացման նոր ուղիներ փնտրել»,- նշել է նախագահը:
Լուկաշենկոյի խոսքով, համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամը հարված է հասցրել ոչ միայն Բելառուսին: