Դերասան Գրիգոր Ասլանը (Ասլանյան) ծնվել է Շվեյցարիայում: 18 տարեկան հասակում առաջին անգամ բեմ է բարձրացել Փարիզում` որպես երգիչ և թմբկահար:
Ֆիլմում առաջին դեբյուտից հետո, Կոկո Ասլան մականունով սկսել է նկարահանվել հիմնականում անգլիական և ամերիկյան ֆիլմերում: Խաղացել է ռուսների, ֆրանսիացիների, իտալացիների, հայերի, գերմանացիների դերեր: 1949-79թթ նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում, որոնցից են «Վերջին արձակուրդը», «Կահիրեի ճանապարհը», «Ոսկու վանդակ» և այլն: