Հասարակություն 

Հալեպում վիրավորված հայերից մեկը մահացել է

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունիսի 1-ին գազի տակառի ընկնելու հետևանքով վիրավորված Լևոն Չերչյանը մահացել է: Այս մասին հայտնում են «Եռագույն»-ը և Հալեպի լրատվական գրասենյակը:


1963թ.-ին ծնված Լևոն Չերչյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ Հալեպի ժամանակով 13:00-ին, Հայ առաքելական ս. Աստվածածին եկեղեցում:


Հիշեցնենք, որ հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում, այդ թվում՝ շ հայկական Նոր Գյուղ թաղամասում, իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումները պարբերաբար ռմբակոծում են այդ Հալեպի թաղամասերը:

 

Նույն շարքից