Հասարակություն 

Երևանում քաղաքացին սպառնում է ցած նետվել 12 հարկանի շենքից

analitik.am

Այսօր՝ ժամը 15.37-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Հանրապետության փողոցի թիվ 12ա շենքի (12-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ - փրկարարների, ոստիկանների և քաղաքացիների համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Կ. Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը:

Նույն շարքից