Հասարակություն 

Էրիկ Պողոսյան

Էրիկ Պողոսյան ծնվել է 1953թ. ապրիլի 24-ին, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վոբուրն քաղաքում, հայ հոր և ամերիկուհի մոր ընտանիքում: Ավարտել է Օբերլին քոլեջը և տեղափոխվել Նյու Յորք, որտեղ սկսել է դերասանական գործունեությունը տեղի թատրոններում:


Նրա թատերախաղերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր բեմահարթակներում, որոնցից երեքն արժանացել են «Օբի» հեղինակավոր մրցանակին: 1983թ-ից նկարահանվել է ֆիլմերում «Դոլորես Քլեյբորն», «Բամբասանք», «Մոլախոտերի վրա», «Շիկահեր», «Արարատ» և այլն: 1994թ. արժանացել է ԱՄՆ-ում մի հայ անանուն բարերարի հիմնած «Անահիտ» գրական մրցանակին:

Նույն շարքից