Ֆրանսիահայի գործարար:
Ապրել է Աֆրիկայում և այդ երկրից շատ սիրուն հիշողություններ ունի. «Եգիպտոսում էինք և հաճախ Ալեքսանդրիա էինք գնում` տեսնելու այնտեղի մշակույթը։ Հետո ամուսնացա Արա Բաբաջանյանի հետ, ապրեցի Առնո Բաբաջանյանի երաժշտությունով և չորս տարի շարունակ հանդիպեցի հայ և ռուս մեծ արվեստագետների հետ։ Հետո ամուսնացա լիբանանահայի հետ, ով ինձ սովորեցրեց Բեյրութի պատերազմի խնդիրները, պաղեստինյան պայքարը։ Հետո կրկին ամուսնացա հայի հետ։ Ինձ համար լավ հիշողություն չի, բայց ես ուզեցի գալ Հայաստան, գործ ներդնել։ Այն 17 տարիների ընթացքում, որ Հայաստանում մնացի, շատ բաներ սովորեցի։ Դա է իմ հարստությունը` հիվանդություններով, դավաճանություններով, հիասթափություններով, բայց միևնույն ժամանակ՝ իմ կյանքը շատ հետաքրքիր և հարուստ է: Ես երեք ամուսին եմ ունեցել, բայց երեքն էլ հայ են եղել։ Երբ 16 տարեկանում որպես զբոսաշրջիկ եկա Հայաստան՝ սիրահարվեցի Հայաստանին։ Երբ Արային հանդիպեցի, մտածում էի, որ Հայաստանում պիտի ապրեմ, դա ինձ համար շատ կարևոր էր։ Դժբախտաբար, Մոսկվայում ապրեցի։ Իսկ երկու տղաներիս հորն էլ պայքարի մեջ հանդիպեցի։ Դրանք այն տարիներն էին, երբ հայկական բանակը պայքարում էր։ Հիանում էի տղաներով, նրանք պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել։ Ես էլ, իրենց հետ միասին, պայքարում էի։ Երրորդ ամուսնուս միամտորեն հավատացի, թե սիրում է ինձ։ Ես արդեն որոշել էի Հայաստանում գործ ներդնել։ Ինքն այդ ժամանակ ԱՄՆ-ում էր, հետո եկավ Փարիզ, ու չնայած համաձայն չէր՝ ես Հայաստանում գործ ներդրեցի»։