Հայաստան գլխավոր 

Ոստիկանությունը ցուցարարների ողջամտության վրա է թողնել Բաղրամյան պողոտայի բացումը. Վ. Օսիպյան

Բաղրամյան պողոտայի բացումը ոստիկանները թողնում են ցուցարաների ողջամտության վրա: Այս մասին լրագրողներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ապօրինի փակվել է Բաղրամյան պողոտան, ոստիկանությունը պարբերաբար զգուշացնելու է, որ վերականգնվի հասարակական կարգը, անհամաչափ սահմանափակվել է այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ոստիկանությունը բացառո՞ւմ է ուժի կիրառմամբ պողոտայի բացումը, փոխոստիկանապետն ասաց. «Թեև օրենքով թույլատրված է, բայց ինչպես տեսնում եք, ոչինչ չի արվում»:

Նույն շարքից