Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլա Սեյֆը այսօր լրագրողներին հայտնել է, որ Իրանին է վերադարձվել Հարավաֆրիկյան Հանրապետության բանկերում «սառեցված» 13 տոննա ոսկին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը և ԿԲ-ն լուրջ քայլեր են ձեռնարկել, որպեսզի իրանական ոսկու ակտիվները վերջապես փոխանցվեն սեփականատերերին։