Հասարակություն 

Քեն Գեղամ Դավիդյան

ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, Հոլիվուդում հայտնի դերասան, պրոդյուսեր բազմաթիվ ֆիլմերում տարբեր կերպարներ մարմնավորած Քեն (Գեղամ) Դավիդյանը  գործընկերոջ՝ Արսեն Բաղդասարյանի հետ այս օրերին Հայաստանում են՝ մի շարք ծրագրերով:

 

Քեն Դավիդյանը 100-ից ավելի կերպարներ է մարմնավորել, սկզբնական շրջանում` հիմնականում երկրորդական («Հաճախորդը միշտ մահացած է», «Միայնակը», «Կարմիր արևածագը» և այլն): 2006 թվականին նկարահանված «Բորատ» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի կերպարը շրջադարձային դեր ունեցավ Քեն Դավիդյանի համար, ինչպես ինքն է ասում` նոր դուռ բացեց և դարձավ դերասանական կարիերայի կարևորագույն քայլերից մեկը:

 

 

Քեն Գեղամ Դավիդյանի մայրը ԱՄՆ-ում է ծնվել: Ծնողները Գյումրիից են,  1920 թվականին  հաստատվել են Լոս Անջելեսում և սկսել են աղբահանության գործով զբաղվել: Հայրը Հայաստանի Արևշատ գյուղից է: Ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել պատերազմին, գերեվարվել: Հայերի համար հատուկ ճամբար կար, որտեղ գերիները տարբեր աշխատանքեր էին կատարում` կոշիկներ, շապիկներ և այլ իրեր էին կարում: Շուրջ 1000 հայ կար այնտեղ, նրանք ազատ շրջում էին, բայց ճամբարի սահմաններից  դուրս գալ չէին կարող:

 

Եվ ահա նրա հայրը այդ ճամբարում էր: Երբ ամերիկացիները գնացել են, նրան անմիջապես նկատել է գեներալներից մեկը, քանի որ հայրը  շատ լավ արդուկում էր: Ամերիկացի գեներալը Քենի հորը  տեղեկացրել է, որ Ջորջ Մարտիկյանը մի խումբ մարդկանց ԱՄՆ է տանում, կցանկանա՞ արդյոք գնալ: Հայրը համաձայնում է: Նախ հաստատվել է Բոստոնում, ապա Լոս Անջելեսում, որտեղ էլ ծանոթացել է նրա մոր  հետ: Հայրը շարունկել է պապի աղբի գործը ՝ այն ավելի ընդլայնելով: Լավ են ապրել, ապահովված էին, սակայն դժվար աշխատանք էր: Նա հանգամանքների բերումով մորական տատիկի  հետ է ապրել:

 

 

Նույն շարքից