ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ ԻՆՏԵՌ ՌԱՕ ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ:
Այս մասին հայտնում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում:
Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը:
Հիշեցնենք, որ «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը հայտարարել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասները երկրում գործող կանոնակարգման համակարգի արդյունք են: