Հասարակություն 

Խոտհունձ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

analitik.am

Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցների միջնաշերտերում, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիներում, ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, բուժհիմնարկների և բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում շարունակվում է խոտհունձը: Գարնանային առատ տեղումներով պայմանավորված` այս տարի այն սովորականից շուտ է մեկնարկել:

Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին և գործընթացի մյուս պատասխանատուներին հնարավոր հրդեհներից և հարակից տարածքների ծխապատումից խուսափելու նպատակով հանձնարարված է խիստ վերահսկողություն իրականացնել: Անգամ չոր խոտը հեռացվում է միայն խոտհունձի միջոցով:

Նույն շարքից