Հայաստան Քաղաքական 

Մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների համար. վարչապետ

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր անդրադարձավ հունիսի 30-ին Երևանում կայացած տնտեսական ֆորումին և նշեց, որ համակողմանիորեն քննարկվել են ՀՀ տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, դրանց լուծման երկարաժամկետ ռազմավարությունն ու կարճաժամկետ քայլերը։

Նա անդրադառնալով նաև համաժողովի ընթացքում հնչած ելույթներին. «Հնչեցին թե՛ զգացմունքային ելույթներ, թե՛ առողջ քննադատություն, թե՛ կոնկրետ առաջարկներ։ Ես ուզում եմ կրկնել համաժողովում հնչեցրած ուղերձս. մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների համար, ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կքննարկվի ըստ արժանվույն»,-ասաց նա։

Վարչապետն ասաց, որ համաժողովը ցույց տվեց, որ նման քննարկումների կարիք կա, ապա հանձնարարեց բոլոր նախարարներին կազմակերպել նման քննարկումներ՝ յուրաքանչյուրն ըստ իր ոլորտի, ինչպես նաև աջակցել Էկոնոմիկայի նախարարությանը՝ քննարկումները կազմակերպելու համար:

Նույն շարքից