Գլխավոր Ռազմական 

Ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչև 200 մլն ԱՄՆ դոլար․ պաշտպանության փոխնախարար

analitik.am

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, և օրակարգում ընդգրկվել է մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացում:

Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչև 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Արա Նազարյանը նշեց, որ ձեռք են բերում նոր զինատեսակ, որը ՀՀ ԶՈՒ-ում չի եղել նախկինում: Նա նշեց, որ նոր, ժամանակակից սպառազինությունը թույլ կտա պահպանել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը:

 

«Այն համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին»,-ասաց նա:

Նույն շարքից