Հասարակություն 

Երգչուհի Շակիրան իր կարծիքն է հայտնել Դոնալդ Թրամփի մասին

analitik.am

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ  Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է սկանդալում: Երգչուհի Շակիրան Twitter-ի իր էջի միջոցով մեղադրել է ամերիկացի միլիարդատիրոջը ռասիզմի դրսևորման մեջ։ Այս մասին գրում է korrespondent.net-ը։

Մի քանի շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը մեքսիկացի ներգաղթյալներին անվանել էր հանցագործներ՝ նշելով, որ Մեքսիկան ԱՄՆ է ուղարկում ոչ լավ մարդկանց, այլ «նրանց, ովքեր մի շարք խնդիրներ ունեն»:

Շակիրան արձագանքել է ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուի այդ խոսքերին: «Դա ծեր մոլագարի չար ռասիստական խոսքեր են, որոնք երկիրը պառակտման կբերեն և վնաս կհասցնեն ԱՄՆ ժողովրդավարությանը»,- ասել է նա։

Նույն շարքից