Հասարակություն 

Աննախադեպ երաշտ Բրազիլիայում

Ինչպես տեղեկացնում է gismeteo.ru լրատվական կայքը, Բրազիլիայում սկսվել են աննախադեպ երաշտներ: Այդ մասին հայտնել է Բրազիլիայի բնական միջավայրի պահպանության նախարար Իզաբելա Տեյշեիրան, նշելով որ նման մասշտաբային երաշտ երկրի պատմության մեջ վերջին անգամ գրանցվել է 1930թ.-ին:

Նրա խոսքերով, իրավիճակը մտահոգության տեղիք է տալիս ու բավականին պայթյունավտանգ է, քանի որ բնական աղետն իր բացասական ազդեցությունն է թողնում ծանր իրավիճակում գտնվող երկրի տնտեսության վրա:

 

Բրազիլիայի մի շարք շրջաններում՝ Սան-Պաուլոյում, Մինես-Ժեյրասում ու Ռիո-դե-Ժանեիրոյում զգացվում է խմելու ու ոռոգման ջրի աննախադեպ պակաս, որն իր բացասական ազդեցությունն է թողնում գյուղատնտեսության, էներգետիկայի ու արդյունաբերության ոլորտներում:

 

 

Նույն շարքից