Հասարակություն 

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բայրոնի փողոցում

Ճանապարհային երթեւեկության բարելավման նպատակով, ինչպես եւ հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու համար՝ 2015 թվականի հուլիսի 10-ից Երեւան քաղաքի Բայրոնի փողոցում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Բայրոնի փողոցում երթեւեկությունը կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից Մարկ Գրիգորյան փողոցի ուղղությամբ:

Բայրոնի փողոցի՝ Տերյան փողոցին կից փոքր հատվածում երթեւեկությունը կմնա նույնը՝ երկկողմանի:

Նույն շարքից