Հասարակություն 

Սահմանափակվել է մեր մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը. Վ.Օսիպյան

Մենք միանշանակ կարող ենք դադարեցնել Բաղրամյան պողոտայի նստացույցը, քանի որ սա անօրինական է և ոչ համաչափ, սահմանափակվել է մեր մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը, ոտնահարվել են նրանց սահմանադրական իրավունքները:

Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Վ.Օսիպյանի խոսքերով՝ ճիշտ կլինի, որ ցուցարարները տեղափոխվեն օրինական դաշտ, ունենան բոլոր թույլտվությունները և դրանից հետո ինչ ուզում են թող ունենան, այդ թվում՝ բարձախոս:

Երևանի փոխոստիկանապետը նաև կոչ արեց, որ լրագրողները Բաղրամյանում գիշերող ցուցարարներին հորդորեն՝ ազատել պողոտան:

Նույն շարքից