Գյուղատնտեսություն Հասարակություն Տնտեսություն 

Նվազել են հացի, ալյուրի, մակարոնեղենի արտադրության ծավալները

analitik.am

Հայաստանում 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 119.9 հազար տոննա հաց, ինչը 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1,8 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում 20.5%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 75.5 հազար տոննա: Հունվար-մայիսին 5.3%-ով նվազել է նաև հրուշակեղենի արտադրության ծավալները՝ կազմելով 6 037.7 հազար տոննա:

Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-մայիսին 32.6 %-ով նվազել է նաև մակարոնեղենի արտադրությունը. եթե նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 1 856.9 հազար տոննա մակարոնեղեն, ապա այս տարի` 1 251.7 հազար տոննա:

Նշենք նաև, որ վիճակագրության համաձայն` այս տարվա հինգ ամիսներին ավելացել է միայն ձավարեղենի արտադրությունը, մասնավորապես, հունվար-մայիսին արտադրվել է 359.3 հազար տոննա ձավարեղեն` ապահովելով 82.5 տոկոսի աճ:

Նույն շարքից