Հասարակություն 

Սերժ Թանկյան

analitik.am

Սերժ Թանկյանը  ծնվել է  1967  օգոստոսի 21, Բեյրութում: Նա ամերիկահայ ռոք երաժիշտ  է և երգահան։ Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում։

 90-ական թվականների սկզբին նա  հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Նա աշխարհահռչակ System of A Down  ալտերնատիվ մետալ-ռոք  խմբի և Axis of Justice («Արդարության առանցք»)  հասարակական կազմակերպության  հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Downի  վերամիավորման մասին։ 2011-ին խումբը շրջագայության է մեկնում ԱՄՆ և Եվրոպ: Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ 

Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ` ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը:

2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը` Orca Symphony No. 1,որը ամերիկահայ  երաժշտի չորրորդ ստուդիական ալբոմն է։ Ալբոմը ձայնագրվել է 2012 թ. հոկտեմբերի 27-ին Ավստրիայի Լինց քաղաքում, պաշտոնապես թողարկվել է 2013 թ. հունիսի 25-ին Serjical Strike և Reprise Records ձայնագրման լեյբլների կողմից:  Ալբոմը տարբերվում է Սերժ Թանգյանի նախկին աշխատանքներից, քանի որ այն պատրաստվել է դասական սիմֆոնիայի ժանրով:Նա աշխարհահռչակ System of A Down  ալտերնատիվ մետալ-ռոք  խմբի և Axis of Justice («Արդարության առանցք»)  հասարակական կազմակերպության  հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Downի  վերամիավորման մասին։ 2011-ին խումբը շրջագայության է մեկնում ԱՄՆ և Եվրոպա:

Նույն շարքից