Հասարակություն 

Բաղրամյան պողոտայում մեկ րոպե լռությամբ հարգեցին փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակը

Երեւանի Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի կրտսեր անդամի` Սերյոժա Ավետիսյանի հիշատակը:

Նշենք, որ այսօր Սերյոժա Ավետիսյանը կդառնար 1 տարեկան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավետիսյանների սպանության գործի վարույթը եւ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու որոշում է կայացվել:

Նույն շարքից